Հռոմի Ֆրանցիսկոս Պապը չի բացառել, որ առաջիկայում լքելու է Սուրբ Աթոռը:
«Զգացողություն ունեմ, որ իմ Պապությունը կարճատեւ է լինելու՝ 4 կամ 5 տարի: Չգիտեմ, հնարավոր է՝ նույնիսկ 2 կամ 3»,- մեքսիկական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանցիսկոսը:
Հռոմի Պապի կարծիքով, Սուրբ Աթոռից հրաժարված իր նախորդի՝ Բենեդիկտոս XVI-ի օրինակը պետք է կանոն դառնա, այլ ոչ բացառություն: Իր նախորդի քայլը Ֆրանցիսկոս Պապը համարձակ քայլ է անվանել:
Բացի այդ, Հռոմի Պապը խոստովանել է, որ կարոտում է այն ժամանակները, երբ Պապ չէր եւ կարող էր պիցցերիա գնալ կամ զբոսնել քաղաքում ու աննկատ մնալ:
Հիշեցնենք, որ Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի Պապ է ընտրվել 2013 թվականի մարտի 13-ին:





























