Սրբիչն ամենատարածված իրն է, որը հյուրանոցի այցելուներն իրենց հետ տանում են համարից հեռանալիս: Wellnews-ը կազմել է նման իրերի վարկանիշը:

Զբոսաշրջիկները սովորաբար կարծում են, որ հյուրանոցատերերը չեն նեղանա, եթե իրենց հետ այնտեղից որեւէ հուշ տանեն: Սակայն դա սխալ կարծիք է: Հյուրանոցները փաստաթղթեր են ներկայացրել, որոնց համաձայն, այցելուների գողության հետեւանքով տարեկան տասնյակ միլիոնավոր վնաս են կրում:

Իսկ ի՞նչ իրեր են ներառվել վարկանիշում: Ըստ Inostrannik-ի, առաջին տեղում սրբիչն է, երկրորդում՝ անկողնային սպիտակեղենը, երրորդում՝ մինի-բարի պարունակությունը:

Վարկանիշի չորրորդ հորիզոնականում խալաթն է, հինգերորդում՝ ամսագրերը: Ընդ որում, այցելուներն ամսագիրը վերցնելը նույնիսկ գողություն չեն համարում: Սակայն հյուրանոցատերերը խոստովանում են, որ որոշ ամսագրերի բաժանորդագրությունը շատ թանկ արժե:

Ամսագրերին հետեւում են գրքերը: Այցելուները հաճախ չեն հասցնում կարդալ մինի-գրադարանից ընտրած գիրքը եւ, առանց երկար մտածելու, տանում են իրենց հետ՝ ճանապարհին կարդալու համար:

Իսկ վարկանիշի յոթերորդ հորիզոնականում տարբեր մանրուքներ են. զարթուցիչ, սեղանի լուսամփոփ, գրիչ, հողաթափեր: