Հոգնելով բնակարանի ու կոմունալ ծառայությունների բարձր վարձավճարներից, ինչպես նաեւ հիփոթեքային վարկի ստանալու դիմումների մերժումներից երիտասարդ ամենիկացի ամուսինները որոշել են տուն կառուցել անիվների վրա եւ դրանով մեկնել ճամփորդության։

Երիտասարդ ամուսինները ընտանեկան կյանքի սկզբին տուն են վարձակալել եւ փորձել հաջող կարիերա անել։ Նրանց պլաններում մտնում էր սեփական տուն գնելը, բայց բանկերը աշխատանքային քիչ փորձի պատճառաբանությամբ մերժել են հիփոթեքային վարկ տրամադրել։

Այդ ամենից հոգնելով ամուսինները որոշել են ինքնուրույն տուն կառուցել, ընդ որում ոչ թե սովորական տուն, այլ՝ անիվների վրա։ Նրանք ցանկացել են այդկերպ իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ մեկնել երկարատեւ ճանապարհորդության, հաղորդում է Inostrannik-ը։

Հիմա նրանց մոտ ձանձրալի գրասենյակային աշխատանքի ու ստանդարտ հանգստյան օրերի փոխարեն իսկական ռոմանտիկա է։ Ընդ որում, դա նաեւ եկամուտ է բերում, քանի որ նրանք բլոգ են վարում իրենց ճանապարհորդության մասին եւ այնտեղ գովազդներ տեղադրում։

Տունը մեծ չէ, բայց շատ հարմարավետ է։ Այնտեղ կա ամեն ինչ հարմարավետ կյանքի համար։

Հատկանշական է, որ ամուսիններն իրենց զեռքով են կառուցել տունը, թեեւ նման փորձ նախկինում չեն ունեցել։