Բրիտանացի ակնաբույժ Դեւիդ Էլեմբին կարծում է, որ առաջիկա տասնամյակի ընթացքում կարճատեսություն եւ տեսողական այլ խնդիրներ ունեցող մարդկանց թիվը 50%-ով կավելանա: Պատճառը համակարգչի եւ բջջային սարքերի էկրանների առջեւ չափազանց երկար ժամանակ անցկացնելն է:

Նայելով սարքերի էկրանին՝ մարդն իր կամքից անկախ ավելի քիչ է թարթում, եւ աչքը բավականաչափ խոնավություն չի ստանում: Դրա հետեւանքով տհաճ զգացողություններ եւ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջանում:

Ըստ Kedem-ի, էկրանների բացասական ազդեցությունը չեզոքացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել սննդակարգում օմեգա-3 եւ օմեգա-6 ճարպաթթուների հավասարակշռությանը: Ժամանակակից մարդկանց մեծ մասի սննդակարգում գերակշռում են օմեգա-6 թթուները, որոնք գոյություն ունեն մսի եւ տապակած մթերքի մեջ:

Օմեգա-3 ճարպաթթուներ կան բուսական յուղերում, ինչպես նաեւ յուղոտ տեսակի ձկնեղենում: Եթե ձեր աշխատանքը կապված է համակարգչի հետ, ապա այս մթերքները պետք է մեծ տեղ ունենան ձեր սննդակարգում, ցանկալի է՝ ամեն օր: