Օրական ընդամենը 3-4 բաժակ թեյը կարող է կանխել դիաբետի 2 տեսակի առաջացման հավանականությունը եւ թեթեւացնել նրանց վիճակը, ովքեր արդեն տառապում են այդ հիվանդությամբ: Այս բացահայտումը կատարել են ԱՄՆ Ֆրամինգհամի պետական համալսարանի ամերիկացի եւ ճապոնացի գիտնականները:
Ուսումնասիրելով 300 հազար մարդու սովորույթները՝ նրանք բացահայտել են, որ օրական 3-4 բաժակ թարմ սեւ թեյ օգտագործելու դեպքում շաքարախտի առաջացման հավանականությունը 25%-ով նվազում է:
Ըստ Kedem-ի, թեյի մեջ առկա պոլիֆենոլները կանխում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ ավելացումը, որը սովորաբար տեղի է ունենում շաքարավազ եւ այլ պարզ ածխաջրեր օգտագործելիս: Թեյ խմելուց հետո արյան մեջ շաքարի մակարդակը դանդաղ է բարձրանում, այնուհետեւ նույնքան դանդաղ նվազում է՝ սրտի, անոթների եւ այլ օրգանների համար լրացուցիչ սթրես չառաջացնելով:





























