Ուելսի Աբերիստուիտի համալսարանի հետազոտողները նշում են, որ ձեռքսեղղման միջոցով 10 անգամ ավելի շատ մանրէներ են փոխանցվում, քան բռունցքով ողջունելու դեպքում: Գիտնականների կարծիքով, ողջունելու ձեւի փոփոխությունը գրիպի համաճարակի ժամանակ կարող է նվազեցնել վարակվելու վտանգը:

Ըստ BBC-ի, հետազոտողները մի զույգ ստերիլ ձեռնոց են սուզել մանրէներով հատուկ հեղուկի մեջ: Այնուհետեւ նրանք ուսումնասիրել են ձեռքսեղղման, բռունցքով հպման եւ «Տուր հինգ» ժեստի «վարակայնությունը»:

Պարզվել է, որ ամենաշատ մանրէները փոխանցվում են ձեռքսեղղման միջոցով: «Տուր հինգ» ժեստը երկրորդ տեղում է, իսկ ողջունելու ամենից անվտանգ ձեւը բռունցքներով հպումն է: