Պորտուգալացի ոստիկանին դատապարտել են 22 ամսվա պայմանական ազատազրկման՝ տաբելային զենքով սթրիփթիզ պարելու համար:

32-ամյա սպան դատարանում խոստովանել է, որ սթրիփթիզ սկսել է պարել ֆինանսական խնդիրները լուծելու համար: մարտի 8-ի տոնին նա մի քանի բարերում եւ ռեստորաններում 4 սթրիփ-շոու է ցուցադրել:

Ոստիկանի խոսքով՝ նա բեմ է բարձրացել ոստիկանի համազգեստով, որպեսզի իր ելույթներն «ավելի իրատեսական» լինեն: Միաժամանակ, նա պնդել է, որ օգտագործել է ոչ թե ծառայողական զենքը, այլ միայն ատրճանակից պատճենը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence Prance Press-ը:

Երբ մամումուլ հայտնվել են նրա լուսանկարները, որտեղ ոստիկանը միայն վարտիքով եւ բերետով է, նա հեռացվել է ծառայությունից: