Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտնել է, որ 2015-ի մայիսի 15-ից երկիր ժամանող օտարերկրացիներին մուտքի վիզա անհրաժեշտ կլինի. Այն այլեւս հնարավր չի լինի ստանալ օդանավակայանում, հաղորդում է Al Ahram թերթը:
Ենթադրվում է, որ նորարարությունը կվերաբերի միայն անհատ ճանապարհորդներին, իսկ տուրիստական խմբերի վրա այն չի տարածվի: «Դապետական ինքնիշխանության ակտ է: Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի պաշտպանել իր սահմանները»,-պարզաբանել է Եգիպտոսի ԱԳՆ մամուլի քարտուղար Բադր Աբդել Աթին, հաղորդում է Lenta-ն:
Վիզա ստանալու համար պետք է նախապես դիմել արտերկրում Եպիտոսի դիվանագիտական ներկայացուցչություններ: Նման կարգ մտցվել էր դեռ 2011-ի սեպտեմբերին, սակայն հասարակության շրջանում բողոքներից հետո այն երեք օր անց հանվել էր: Տնտեսագետները նշել էին, որ նման քայլը մեծ հարված կլինի Եգիպտոսի տուրիզմի ինդուստրիային:




























