Մարդիկ, ովքեր ոչ միայն հետեւում են խոհարարական շոուներին, այլեւ դրանցում առաջարկվող բաղադրատոմսերով ուտեստներ են պատրաստում, ավելորդ քաշ հավաքելու վտանգի առջեւ են:

Մասնագետները 20-35 տարեկան 501 կանանց շրջանում հարցում են անցկացրել: Արդյունքները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր կանոնավոր կերպով «հեռուստատեսային» կերակուր են պատրաստում, ավելի հաճախ են տառապում ավելորդ քաշից, քան նրանք, ովքեր նման հաղորդումները բացառապես ժամանցի համար են դիտում:

Ըստ Gazeta-ի, գիտնականների պնդմամբ, պատճառն այն է, որ հեռուստաշոուի համար ճաշատեսակի ընտրությունը կատարվում է՝ բացառապես գործընթացի եւ պատրաստի կերակուրի գեղեցիկ արտաքին տեսքի չափանիշներով:

Ամենից հաճախ նման սնունդը չի կարելի առողջ համարել: Մասնագետները խորհուրդ են տալիս չտրվել գայթակղությանը եւ շատ չշեղվել սովորական սննդակարգից: