Բրիտանացիները գիտափորձ են անցկացրել՝ պարզելու համար, թե սոցիալական ցանցերն ինչպես են ազդում մարդկանց կյանքի վրա: Իրենց հետազոտության համար գրողներ Ջոզեֆ Գրեննին եւ Դեւիդ Մաքսֆիլդը 1623 հոգու շրջանում հարցում են անցկացրել:

Դեւիդ Մաքսֆիլդը որոշել է այդ թեման ուսումնասիրել այն բանից հետո, երբ հասկացել է, որ արձակուրդի ժամանակ ավելի շատ ուշադրություն է դարձրել լուսանկարելուն, այլ ոչ թե վայելած պահերին եւ տպավորություններին:

Հետազոտողներն այդ ֆենոմենը «ռազմավարային որս» են կոչել: Ավարի հետեւից վազող որսորդները չեն ձգտում տպավորություններ ստանալ եւ հիշատակի լուսանկար անել: Ըստ Meddaily-ի, նրանց հարկավոր է միայն ավարը, որը կարող են ցույց տալ ընկերներին:

Հետազոտության մասնակիցների 58%-ը բողոքել է, որ սոցցանցերի համար հաջողված կադր ստանալու նպատակով արագորեն առաջ են շարժվում՝ մոռանալով ուրախանալ ապրած պահերով: Իսկ հարցվածների 91%-ը տեսել է, թե ինչպես են զբոսաշրջիկները բաց թողնում հիշարժան պահերը՝ փորձելով փոխանակել այն վայրերի լուսանկարները, որտեղ եղել են:

Մասնագետները ճամփորդողներին խորհուրդ են տալիս կենտրոնանալ իրենց զգացողությունների եւ տպավորությունների շուրջ, այլ չվազել ավարի հետեւից: