Իտալական Ռիմինի հանգստավայրային քաղաքում լողափային սեզոնին ընդառաջ մեգալողափ են պատրաստել, որտեղ 6.500 պառկելատեղ եւ 2.500 հովանոց կա:

Նոր 500 մետրանոց լողափային գոտին ստեղծվել է քաղաքի 13 մասնավոր լողափերի միավորման շնորհիվ:

Հանգստացողների համար այստեղ նավակների եւ մոտորանավերի վարձույթի 7 կայան է բացվելու, 3 մարզասրահ, 2 SPA-սրահ՝ հիդրոմերսման լոգարաններով եւ 25 մարզահրապարակ՝ մինի-գոլֆի, ֆուտբոլի եւ վոլեյբոլի համար:

Այցելուներին նաեւ բազմաթիվ այլ ժամանցի հնարավորություններ կառաջարկեն՝ ջրային աէրոբիկայի մարզումներից մինչեւ պարեր եւ սպորտային մրցումներ: