Մարդիկ թանկ ռեստորանում սնվելը կապում են սեքսուալ հաճույքի հետ՝ այն նկարագրելու համար օգտագործելով սեքսուալ ենթատեքստ ունեցող բառեր: Նման պնդում են արել Սթենֆորդի համալսարանի գիտնականները: Մինչդեռ բիստրոներում կամ էժանագին սննդի կետերում սնվելը նկարագրելու համար մարդիկ օգտագործում են փողոցային սլենգ:
Վերլուծելով համացանցում 7 ամերիկյան քաղաքների 6500 ռեստորանների վերաբերյալ ավելի քան 900 հազար մեկնաբանությունների լեզուն, լինգվիստիկայի մասնագետները հայտնաբերել են, որ շքեղ ռեստորանների այցելուները թանկարժեք ուտեստները նկարագրելու համար օգտագործել են այնպիսի սեքսուալ բառեր, ինչպիսիք են «գայթակղիչ», «զգայական», «չարաճճի», հաղորդում է Kedem-ը:
Իսկ ահա էժանագին ճաշարանների այցելուները սննդի մասին իրենց տպավորությունները նկարագրելիս օգտագործել են «հակում», «բեռ» եւ «կախվածություն» բառերը: Օրինակ կարող են ասել՝ «նստել ենք հավի թեւիկների վրա»:



























