Գիտնականները պնդում են, որ կենսաբանորեն քայքայվող պլաստիկն իրականում նույնպիսի քիմիական եւ ֆիզիկական հատկություններ ունի, ինչ սովորականը, եւ շրջակա միջավայրին նույնքան վնաս է հասցնում:

Այդ պատճառով շատ երկրներում հատուկ օրենքներ են ընդունվել, որոնք սահմանափակում են պլաստիկե տարաների օգտագործումը: Ի պատասխան, հայտարարվել է կենսաբանորեն քայքայվող հատուկ պլաստիկի ստեղծման մասին, որը լրացուցիչ քիմիական բաղադրիչներ է պարունակում, ինչը նշանակում է, որ անվտանգ է շրջակա միջավայրի համար:

Ըստ Gazeta-ի, գիտնականներն ուսումնասիրել են այդ պլաստիկի բաղադրությունը եւ պարզել, որ այն քայքայվում է նույն արագրությամբ, ինչ սովորականը, հետեւաբար՝ զգալի վնաս է հասցնում բնությանը: Մասնագետների խոսքով, իրենց աշխատանքի արդյունքներն առիթ են պլաստիկե տարաների օգտագործումը սահմանափակելու եւ այն աղբանոց նետելու պատասխանատվության միջոցները խստացնելու համար: