46-ամյա ամուսնալուծված բրիտանուհի Սինդին համաձայնել է նկարահանվել Ջոդի Մարշի «Կանայք, որոնք վճարում են սեքսի համար» վավերագրական նոր ֆիլմում եւ բացատրել, թե ինչու է դա արել:

Ուղիղ եթերում զրույցի ժամանակ Սինդին ասել է. «Արդեն մի քանի տարի ես ամուսնալուծված եմ: Այդ ժամանակից ի վեր ոչ ոքի հետ չեն հանդիպել»:

«Հետաքրքիր էր, թե ինչ է դա: Իմ պահանջները բավարարվեցին: Նման բան խորհուրդ կտայի՞: Բնականաբար: Եթե ճիշտ իրավիճակ է, եւ եթե դուք կարող եք վերահսկել ձեր զգացմունքները: Ցնցված եմ, որ մյուս բրիտանուհիներն ինձանից առաջ այդ մասին չեն խոսել»,- հավելել է կինը:

Ըստ Mignews-ի, 36-ամյա նախկին մոդել Ջոդի Մարշը խոստովանել է, որ ինքը նույնպես օգտվել է ուղեկցորդի ծառայություններից՝ հավելելով, որ դարձյալ անելու է դա: Վավերագրական ֆիլմի ռեժիսորը հայտարարել է. «Չորս տարի շարունակ ես միայնակ եմ եղել, այդ պատճառով ժամադրության սկզբում բավական անհարմար էի զգում ինձ»:

«Եթե ես ցանկանայի մասնակցել որեւէ տոնի կամ երեկույթի, չէի ցանկանա միակ տարիքով միայնակ կինը լինել: Ինձ թվում է՝ Անգլիայում կանայք վտանգ են զգում միայնակ մյուս կանանցից: Այնպես որ՝ եթե դուք շրջապատում տղամարդու ընկերակցությամբ եք, ոչ ոք ձեր կողմից վտանգ չի զգա»,- հավելել է Ջոդի Մարշը: