Գերմանական խոշորագույն Lufthansa ավիաընկերության օդաչուները պլանավորում են մարտի 18-ին սկսած գործադուլը շարունակել մինչեւ մարտի 21-ը ներառյալ։ Այս մասին հայտնում է Vereinigung Cockpit արհմիությունը։

Մարտի 21-ի գործադուլը կվերաբերի բացառապես միջմայրցամաքային չվերթներին եւ Lufthansa cargo-ի բեռնափոխադրումային թռիչքներին։ Իսկ մարտի 21-ի գործադուլը կանդրադառնա կարճ եւ միջին հեռավորության թռիչքներին։

Ավիաընկերությունն արդեն չեղյալ է հայտարարել 700 չվերթ, գրում է ՏԱՍՍ-ը։

Vereinigung Cockpit-ը պահանջում է փոփոխություններ կատարել գործող սակագնային համաձայնագրում։ Արհմիությունը մասնավորապես բողոքում է օդաչուների՝ վաղաժամ թոշակի անցնելու տարիքային շեմը բարձրացնելու որոշման դեմ։ Եթե այս պահին օդաչուները կարող են թոշակի անցնել 59 տարեկան հասակում, ապա նոր համաձայնագրով՝ 61 տարին լրանալուց հետո։