Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Անտառների միջազգային օրը կամ Անտառների պաշտպանության միջազգային օրը, որը հիմնադրվել է 1971 թվականին:

Տոնի նախաձեռնությամբ 1971 թվականին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 23-րդ նստաշրջանում հանդես է եկել Գյուղատնտեսության եվրոպական կոնֆեդերացիան:

Ըստ Calend-ի, անտառների եւ դրանց հարստության պահպանության խնդիրն այսօր աշխարհի բոլոր երկրների բնակապահպանական կարեւորագույն խնդիրներից է: Ներկայում մոլորակի վրա անտառների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 38 մլն քառակուսի կիլոմետր (դա ցամաքի շուրջ մեկ երրորդն է), որի 13%-ը պահպանվող բնական տարածք է: