Հինգ տարի առաջ Բալթիկ ծովում խորտակված նավ են հայտնաբերել, որում, բացի այլ առարկաներից, 1840 թվականին արտադրված 2 շիշ գարեջուր են գտել: Գարեջուրը բավական անհամ է եղել՝ նման քացախի եւ թթված կաթի համադրությամբ հեղուկի: Սակայն Ֆինլանդիայի VTT հետազոտական կենտրոնի մասնագետները որոշել են վերականգնել խմիչքի յուրահատուկ համը:
Անալիզի ենթարկելով գարեջրի նմուշը՝ հետազոտողները հանգել են եզրակացության, որ 1840 թվականին դեռեւս թարմ գարեջուրը հետաքրքիր համ է ունեցել, որը նման է ժամանակակից շամպայնին:
Ըստ Kedem-ի, դրա բույրի մեջ նկատվել են այծի պանրի եւ թթխմորի երանգներ: Միաժամանակ, խմիչքը 3% թնդություն է ունեցել եւ վառ-դեղնավուն եւ ոսկեգույն երանգ: Իսկ թե որտեղ է արտադրվել հայտնաբերված գարեջուրը՝ հայտնի չէ:





























