Մարտի 21-ին նշվում է Ռասայական խտրականության վերացման համար պայքարի միջազգային օրը (International Day for the Elimination of Racial Discrimination):
1960 թվականի այդ օրը Հարավային Աֆրիկայի Շարպվիլ քաղաքում ոստիկանությունը կրակ բացեց ապարտեիդի ռեժիմի՝ աֆրիկացիների պարտադիր անձնագրայնացման մասին օրենքի դեմ խաղաղ ցույցի մասնակիցների ուղղությամբ՝ սպանելով 69 մարդու:
Ըստ Calend-ի, 1966 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն այդ օրը տոն հռչակելով՝ կառույցը միջազգային հանրությանը կոչ արեց կրկնապատկել ռասայական խտրականության վերացման պայքարի ջանքերը: ՄԱԿ-ը նաեւ խոստովանում է, որ խտրականությունը լուրջ խոչընդոտ է տնտեսական եւ սոցիալական զարգացման, ինչպես նաեւ միջազգային համագործակցության եւ խաղաղության դեմ:





























