Ճապոնիայի կայսրը հիվանդության պատճառով չի կարող իրականացնել իր պաշտոնական պարտականությունները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի կայսերական տան վարչությանը։
Համաձայն պաշտոնական վարկածի՝ կայսր Ակիհիտոն մրսածություն ունի։ Հենց այս պատճառով նա չի կարող ներկա գտնվել մարտի 21-ի գարնանային գիշերահավասարին նվիրված տոնակատարություններին։ Կայսեր կինն ու ընտանիքի մյուս անդամները ներկա կգտնվեն միջոցառմանը։
Միապետի հետագա պլանների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում։





























