Բրիտանացի գիտնականները գիտափորձ են անցկացրել եւ հանգել եզրակացության, որ մարդկանց մեզ մասն անքնությամբ է տառապում աշխատավայրում սթրեսների, դրամական խնդիրների եւ ընտանեկան տարաձայնությունների պատճառով:

Հետազոտությանը մասնակցել է 10 երկրից 8 հազար կամավոր: Ըստ Mignews-ի, մասնագետները պարզել են, որ փորձի մասնակիցների 84%-ը չեն կարողանում գիշերները քնել կարիերայի, աշխատանքի, նյութական բարեկեցության եւ ընտանիքում խնդիրների պատճառով, սակայն որեւէ միջոց չեն ձեռնարկում անքնությունից ազատվելու համար:

Գիտնականները նախազգուշացնում են, որ անքնությունը կարող է հանգեցնել ուղեղի կաթվածի, սրտի անբավարարության եւ դիաբետի: