Ամերիկյան գիտնականները կարծում են, որ որքան ծանր է տղամարդու աշխատանքը, այնքան նա ավելի հոգատար է իր ընտանիքի հանդեպ: Մասնագետները նման եզրակացության հանգել են՝ ուսումնասիրելով տղամարդկանց օրգանիզմում հորմոնների մակարդակը:

Ըստ Lenta-ի, մարդաբան Բենջամին Թրամբըլը Բոլիվիայի տեղաբնակների թքի նմուշներ է վերցրել տղամարդկանց՝ որսի գնալուց առաջ եւ հետո: Արդյունքները զարմացրել են գիտնականին. որքան բարձր է եղել տեստոստերոնի մակարդակն «աշխատանքային օրվանից» առաջ, այնքան մեծ է եղել օքսիտոցինի՝ «սիրո հորմոնի» մակարդակը երեկոյան:

Գիտնականները կարծում են, որ հորմոնների՝ հերթականությամբ աշխատանքը կախված է սոցիալական անհրաժեշտությունից: Ցերեկը տղամարդը պետք է ագրեսիվ լինի՝ սնունդ հայթայթի, իսկ երեկոյան՝ բարի եւ քնքուշ իր ընտանիքի հանդեպ: