Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին NPR-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի բնակչության մեծ մասը կողմ է Աֆղանստանում ԱՄՆ զորքերի հետագա ներկայությանը։

«Նրանք կարծում են, որ ԱՄՆ-ն վճռորոշ նշանակություն ունի ապագայի համար»,- հայտարարել է Ղանին։

Նշենք, որ Աֆղանստանի նախագահը երկուշաբթի կժամանի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հետ բանակցությունների, գրում է Gazeta-ն։

Ղանին նաեւ ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։