Ֆրանսիայում դեպարտամենտների օրենսդիր մարմինների ընտրությունների արդյունքների 70 տոկոսի հաշվարկից հետո առաջին տեղում է աջ ուղղվածության «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը, որը գլխավորում է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:
Այս պահի դրությամբ կուսակցությունը հավաքել է 36,5 տոկոս ձայն: Երկրորդ տեղում Մարին Լը Պենի «Ազգային ճակատն» է, որը հավաքել է 15.95 տոկոս ձայն, իսկ իշխող սոցիալիստների կուսակցությունն ընդամենը 3-րդ տեղում ՝ 20 տոկոս ձայներով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ազգայնականների առաջնորդ Լը Պենն արդեն հայտարարել է, որ երկրի վարչապետ Վալսը պետք է հրաժարական տա, քանի որ իր կուսակցությունը շատ ցածր արդյունք է արձանագրել:





























