Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Գերմանիային նախազգուշացրել է, որ Աթենքը, ամենայն հավանականությամբ, չի կարող կատարել վարկային պարտավորությունները, եթե Եվրամիությունը կարճաժամկետ ֆինանսական օգնություն չցուցաբերի Հունաստանին։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Հույն վարչապետն այս մասին Անգելա Մերկելին հայտնել է նրան հղած նամակում։ Պարբերականի տվյալներով՝ Ցիպրասը զգուշացրել է Գերմանիայի կանցլեր Մերկելին, որ պարտքի մարումը կարող է հանգեցնել երկրում սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ վատթարացման, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Նշենք, որ մարտի 23-ին Ալեքսիս Ցիպրասն ու Անգելա Մերկելը Բեռլինում բանակցություններ են վարելու։





























