«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հրավիրված խմբակցության նիստին քննարկել է օրակարգին վերաբերող հարցեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

Նա նշեց, որ քննարկվել են ԱԺ քառօրյա օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ ինչ դիրքորոշում են ունենալու այս կամ այն օրենքի, հարցերի վերաբերյալ: Նիստին քննարկել են նաեւ ԲՀԿ խմբակցությունը ընդդիմադիր հայտարարելու հարցը, ինչը եւ արվել է: Վահան Բաբայանն ասաց, որ նիստին չեն մասնակցել մի քանի հոգի՝ Աբրահամ Մանուկյան, Տիգրան Ուրիխանյան, Գուրգեն Արսենյան, Տիգրան Ստեփանյան, Տիգրան Ներսիսյան եւ այլն:

Հարցին, թե ինչ պետք է անեն այն ԲՀԿ-ականները, ովքեր դուրս են եկել կուսակցությունից, բայց մնացել են խմբակցությունում մանդատը չկորցնելու համար, մամուլի խոսնակն այսպես պատասխանեց. «ԲՀԿ համագումարին կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ստանալով համագումարի հավանություն, ԲՀԿ-ն հայտարարեց ընդդիմություն եւ ասաց, որ այդ մասին կհայտարարի նաեւ ԱԺ-ում, ինչը արվեց: Հարցը պետք է ուղղեք այն գործիչներին, ովքեր շարունակում են մնալ ԲՀԿ խմբակցությունում, որը իրականացնելու

է կուսակցության որդեգրած ընդդիմադիր գործունեությունը»,-ասաց Վահան Բաբայանը: