Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Հայրենիքի համար ծառայությունների» առաջին աստիճանի շքանշան է շնորհել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսն իրականացնելու գործում առանձնահատուկ նվիրվածության եւ բազմամյա դիվանագիտական գործունեության համար» ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին պարգեւատրել «Հայրենիքի համար ծառայությունների» առաջին աստիճանի շքանշանով»,-ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ 2014-ի սեպտեմբերի 23-ին, Լավրովը պարգեւատրվել էր սուրբ Ալեքսանդր Նեւսկիի շքանշանով, հաղորդում է Gazeta-ն: