Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդու մահվան մասին։
Facebook սոցիալական կայքի իր էջում նա գրել է, որ Յանուկովիչի կրտսեր որդու վարած Volkswagen Multivan միկրոավտոբուսը դուրս է եկել սառույցի վրա ու սկսել գլորվել։ Նա երկար ժամանակ է կորցրել անվտանգության գոտին արձակելու վրա, ինչի արդյունքում սառույցը արգելափակել է վարորդի կողմի դուռը։ Նրա մարմինը դուրս է լողացել 2 ժամ անց։ Ամենայն հավանականությամբ, նա կարողացել է դուրս գալ մեքենայի միջից, սակայն դուրս լողալու համար նրան չի բավականացրել օդը։
Նշենք, որ 6 ուղեւոր տեղափոխող միկրոավտոբուսը խորտակվել էր Բայկալի Օլխոն հյուսիսային կղզում։ Վարորդից բացի, մնացած բոլոր ուղեւորները փրկվել են, գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»։




























