World Whiskies Awards միջազգային մրցանակաբաշխության փորձագետներն ընտրել են 2015 թվականի աշխարհի լավագույն վիսկիների տեսակները: Այս մասին գրում է Time-ը:

«Մեկածիկանոց վիսկի» անվանակարգում հաղթել է թայվանական Kavalan-ի Solist Vinho տեսակը: Համտեսող ժյուրին խմիչքի համը բնութագրել է որպես «զարմանալիորեն փափուկ»: Փորձագետներից մեկն էլ նշել է, որ Solist Vinho-ն նման է «բուրբոնով կաթնային շոկոլադի»:

Ըստ Lenta-ի, «Աշխարհի լավագույն հատիկավոր վիսկի» անվանակարգում հաղթել է բրիտանական Darkness-ը՝ North British արտադրողից, իսկ «Լավագույն խառը վիսկի» անվանակարգում՝ Whisky Company շոտլանդական ընկերության That Boutique-ն: