Նյու Յորքի Բրուքլին շրջանում մանկապարտեզ է բացվել այն մեծահասակների համար, որոնք ցանկանում են իրենց նորից երեխա զգալ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ներկայում մանկապարտեզի խմբում ընդամենը 6 մարդ կա, այդ թվում՝ իրավաբան, ծրագրավորող եւ գրող: Նրանց տարբեր խաղեր են խաղում, նկարում եւ ծեփում են: «Երեխաների» համար նաեւ հանգստի ժամ է նախատեսված: Բացի այդ, ծնողական ժողով է լինում, որտեղ յուրաքանչյուր «երեխա» պետք է երկու մեծահասակ հրավիրի:
Մանկապարտեզում ժամանակ անցկացնելու համար տարբեր վճար է նախատեսված՝ կախված հաճախորդի ֆինանսական վիճակից: Ամսավճարը 333-ից մինչեւ 999 դոլար է:
Ըստ Lenta-ի, հաստատության հիմնադիրը նշել է, որ ցանկացել է մեծերին հնարավորություն տալ «թեկուզ կարճ ժամանակով ազատ թողնել ներքին երեխային»: Ենթադրվում է, որ մանկապարտեզ այցելությունը նյույորքցիներին կսովորեցնի ավելի թեթեւ վերաբերվել կյանքին, ինքնավստահ դառնալ եւ պարզապես լավ ժամանակ անցկացնել:





























