Wikimedia Commons նախագիծն ամփոփել է 2014 թվականի լավագույն լուսանկարի համար հայտարարված քվեարկության արդյունքները:
Ըստ RG-ի, առաջին տեղը զբաղեցրած լուսանկարում պատկերված է, թե ինչպես է Էկվադորում Dryas iulia թիթեռը ըմպում կրիայի արցունքները:
Երկրորդ տեղում ջրից դուրս թռչող կայսերական պինգվինի պատկերող լուսանկարն է: Իսկ երրորդ հորիզոնականում Չիլիում լեռան լանջով ընթացող հին գնացքի լուսանկարն է:
Քվեարկությանը շուրջ 7 հազար մարդ է մասնակցել: Հաղթողների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ Wikimedia Commons կայքում:































