Ավստրալական Քոֆին-Բեյ քաղաքի երկու բնակիչներ օգնել են կենգուրուին, որի գլուխը մնացել էր ցնցուղի մեջ: Ըստ Adelaide Now-ի, կենդանուն հայտնաբերել են գոլֆի դաշտից ոչ հեռու: Ենթադրվում է, որ կենգուրուն ծարավ է եղել ու փորձել է ջուր խմել:
Փրկարարական գործողությունը լուսանկարած Իեն Բերրին պատմել է, որ դժվարացել է հավատալ աչքերին:
Gazeta-ի, փոխանցմամբ, կենգուրուին ավելի վաղ հայտնաբերած երկու այլ բնակիչներ՝ Ռոբ Սմիթն ու Սթիվ Դյուն, պարան եւ մետաղ կտրող մկրատ են բերել: Մի քանի անհաջող փորձերից հետո կենդանուն հաջողվել է ազատել:
Ըստ ամենայնի, Սմիթն ու Դյուն կենգուրուին մահից են փրկել:






























