Լյուստրացիայի մասին օրենքի շրջանակներում աշխատանքից ազատվել է Կիեւի դատախազը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դատախազության մամուլի խոսնակ Ալյենա Յախնոն։
«Մարտի 11-ից Կիեւի դատախազությունում սկսվել է լյուստրացիաի երկրորդ փուլը։ Այսօր հերթը հասավ Կիեւի դատախազ Սերգեյ Յուլդաշեւին».- մեջբերում է Gazeta-ն։
«Այսօր գլխավոր դատախազը 3 դատախազների աշխատանքից ազատելու մասին փաստաթղթերի փաթեթ է ստորագրել։ Օրենքը օրենք է։ Ես ժամանակին նույնպես հետեւել եմ այդ օրենքին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին։ Ինձ համար մեծ պատիվ էր այս կոլեկտիվում աշխատելը»,- Յուլդաշեւի հայտարարությունը փոխանցում է նրա մամուլի խոսնակը։





























