Ֆրանսիայում աղետի ենթարկված Airbus A320 ուղեւորատար  ինքնաթիռը աղետի ազդանշաններ է ուղարկել, տեղեկացնում է France24-ը։

Օդանավը, որում եղել է 148 մարդ, վթարի էր ենթարկվել Ֆրանսիայի հարավում՝ Վերին Պրովանսի Ալպերի դեպարտամենտում։

Ինքնաթիռը պատկանում էր Germanwings ավիաընկերությանը, գրում է Gazeta-ն։

Կործանված ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ֆրանսիական  գյուղերից մեկում, որի անունը այս պահին ճշտվում է։

Ինքնաթիռը կործանվել է Ֆրանսիական Ալպերում։