Ֆրանսիական Ալպերում, այսօր՝ մարտի 24-ին, աղետի ենթարկված օդանավի բոլոր ուղեւորներին, ամենայն հավանականությամբ, զոհվել են: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նույնպիսի տեղեկատվություն է հայտնել նաեւ երկրի վարչապետ Մանուել Վալսը:
«Ստեղծվել է արտակարգ շտաբ՝ տեղի ունեցածի մանրամասները պարզելու համար: Ամենայն հավանականությամբ, բոլոր 142 ուղեւորները զոհվել են»,-ասել է նա: Ֆրանսիայի վարչապետն ընդգծել է, որ «դեռ վաղ է խոսել՝ ինչն է եղել աղետի պատճառը»: Վալսը խոստացել է, որ կարվի ամեն հնարավորը՝ օդանավի ուղեւորներին հարազատներին օգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, նա հայտնել է, որ դեպքի վայր է մեկնել Ֆրանսիայի ՆԳ նախարար Բերնար Կազնեւը:
Ավելի վաղ Agence France-Presse-ը հայտնել էր, որ օդանավի կտորները հայտնաբերվել են Ֆրանսիայի Վերին Պրովանս Ալպեր դեպարտամենտի Բարսելոնետ քաղաքի մոտ: Օդանավը Բարսելոնից թռչում էր Դյուսելդորֆ:




























