Աշխատանքային խումբը ուսումնասիրում է քաղաքացիական թաքստոցները հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ մասին խորհրդարանում հայտնել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նկատել է, թե աշխատանքային խումբը նման կառույցները ուսումնասիրում է առաջին հերթին սահմանամերձ 26 բնակավայրերում, որտեղ զգացվում է հակառակորդի կրակոցները։ Այդ բնակավայրերից 26-ը գտնվում են Տավուշի մարզում։
«Ստուգվում է քաղաքային եւ մարզային նշանակության նման կառույցների վիճակը ողջ հանրապետությունում։ Խումբն արդեն առաջարկներ է ներկայացրել վարչապետին»,- ասել է Օհանյանը։
Տավուշի մարզում արդեն մի քանի օրինակելի թաքստոցներ են ստեղծվել։ Այդ աշխատանքները շարունակվելու են ինչպես խոշոր թաքստոցների, այնպես էլ անհատական, գյուղական տների մերձակայքում։





























