Եվրահանձնաժողովն ապրիլի 24-ին Երեւանում նախանշված միջոցառումներին ներկայացված կլինի հավուր պատշաճի: Այս մասին մարտի 25-ին կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Նրա խոսքով, սակայն, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ասել է, որ չի կարողանա այդ ժամանակահատվածում Հայաստան այցելել:

«Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները: Եվ մենք կիսում ենք բոլոր մարդկանց՝ տղամարդկանց, կանանց եւ երեխաների ցավն ու տառապանքը: Կարող եմ վստահեցնել, որ Եվրամիության երկրների եւ ամբողջ աշխարհի միլիոնավոր բնակիչներ կիսում են այդ ցավը եւ կմիանան այդ միջոցառումներին»,- ընդգծեց Տրայան Հրիսթեան: