Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առթիվ:

«Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Հայ եւ ասորի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Շատ նմանություններ ունեն նաեւ մեր ժողովուրդների պատմական ճակատագրերը:

Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաեւ բնության վերածնունդը:

Հայաստանում բնակվող, ինչպես նաեւ աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ, որ յուրաքանչյուր նոր տարի նրանց բերի երջանկություն եւ բարօրություն»,-ասված է շնորհավորական ուղերձում: