Սաուդյան Արաբիայի օդուժի կողմից Եմենի տարածքում ավիահարվածների հետեւանքով սպանվել է 29 մարդ, եւս 24-ը վիրավորվել են, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը:

Սաուդյան Արաբիայի օդուժը հարվածել է Խոդեյդա քաղաքի պարենային ապրանքների գործարանին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ նշվել էր, որ Եմենում մեկ շաբաթում ռմբակոծությունների հետեւանքով զոհվել է 26 երեխա: