2015թ. «Գազպրոմ Արմենիա»-ն նոր բաժանորդներ անդամագրելու շրջանակներում 9 հազար հաշվիչ եւ պաշտպանիչ արկղ կգնի։ Այս մասին ասված է ընկերության ներդրումային ծրագրում, որը ապրիլի 1-ին հավանության է արժանացել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այդ նպատակով կհատկացվի 354.5 մլն դրամ։ Նույն ծրագրով նախատեսվում է 3.6 կմ երկարությամբ նոր ճյուղեր կառուցել բաժանորդներին միանալու համար։ Խոշոր բաժանորդների համար պլանավորվում է մեմբրանային հաշվիչների վրա ջերմության եւ ճնշման էլեկտրոնային 100 ուղղիչ տեղադրել։
«Գազպրոմ Արմենիան» («Գազպրոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) Հայաստանի գազամատակարարող օպերատորն է։




























