Հայաստանը եվրոպական կազմակերպություններից 8.07 մլն եվրո կստանա աղբահանության համայնքային կազմակերպություններին աջակցելու համար։ «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի շուրջ համաձայնագիրը հավանություն է ստացել ապրիլի 2-ին կայացած Կառավարության նիստում։
Ընդհանուր գումարից 3.5 մլն եվրոն կկազմի Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի տրամադրած վարկը, որի շուրջ համաձայնությունը ստորագրվել էր 2014թ. դեկտեմբերին։
3.5 մլն եվրոյի չափով դրամաշնորհ կտրամադրի Եվրամիության հարեւանության քաղաքականության ներդրումային գործիքը։ Որպես տեխնիկական օգնություն՝ նախատեսվում է եւս 1.07 մլն եվրո։ Այսպիսով՝ ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կկազմի 8.07 մլն։
Ծրագիրը կուղղվի Կոտայքի մարզի եւ Սեւան քաղաքի աղբահանության ծառայություններին տեխնիկական սարքավորումներ մատակարարելուն։ Համայնքների համար կգնեն նոր աղբատարներ եւ կոնտեյներներ, ինչպես նաեւ կկառուցեն նոր աղբանոցներ։




























