Քենիայի Garissa University College համալսարանի վրա գրոհայինների կազմակերպած գրոհի հետեւանքով զոհվել է անվտանգության 2 աշխատակից։ Այս մասին գրում է Daily Nation-ը։ Եւս 30 մարդ, այդ թվում՝ ուսանողներ, հոսպիտալացվել են տարբեր աստիճանի վնասվածքներով։ Նրանցից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս պահին ոստիկանները փորձում են դուրս մղել գրոհայիններին ուսումնական հաստատությունից։ Լսվում են հրաձգության ձայներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոհայինները պատանդ են վերցրել համալսարանի ուսանողների մի մասին։ Շենքում գտնվող զինված մարդկանց կոնկրետ թիվը հայտնի չէ։
Դեռեւս ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։ Ավելի վաղ համալսարանի վրա հարձակում էին կազմակերպել «Աշ Շաբաբ» խմբավորման գրոհայինները, որոնք նպատակ ունեն ստեղծել շարիաթի օրենքներով ղեկավարվող հասարակություն։




























