Կոտայքի մարզպետ է նշանակվել Կարապետ Գուլոյանը: Հայաստանի կառավարությունն այս որոշումն ընդունել է այսօր՝ մարտի 2-ին կայացած իր նիստում:
Նա այդ պաշտոնում կփոխարինի Արամ Հարությունյանը, ով մարզպետ լինելուց առաջ երկար տարիներ զբաղեցրել է քաղաքաշինության, ապա բնապահպանության նախարարի պաշտոնները:
Կարապետ Գուլոյանը Մուրադ Գուլոյանի («Միկմետալ» ընկերության սեփականատեր) որդին է եւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան: Մինչ այսօր Գուլոյան կրտսերը Աբովյանի քաղաքապետն էր:
Նշենք, որ մարտի 5-ին, երբ ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից ու ԲՀԿ-ից հեռանալու մասին, Գուլոյան հայրն ու որդին եւս լքեցին ԲՀԿ-ն:





























