Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայում արգելել է ռուսական ֆիլմերն ու սերիալները, գրում է Korrespondent-ը։
«Վերադարձվել է նախագահի ստորագրությամբ (02.04.2015)»,- ասված է փաստաթղթին կից տեղեկանքում։
Նախկինում Ուկրաինայի Գերագույն Ռադան արգելել էր Կիեւի կողմից ագրեսոր ճանաչված Ռուսաստանի բանակի եւ ուժային կառույցների մասին ֆիլմերի ցուցադրությունը։
Ռուսաստանի մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի ղեկավար Վյաչեսլավ Տելնովը այդ արգելքն անիմաստ է որակել։




























