Թուրքական ոստիկանության պաշտոնյաները հայտնել են, թե դատախազին աշխատասենյակում պատանդ վերցրած DHKP-C-ի զինյալները հեռախոսային կապի մեջ են եղել Հունաստանում գտնվող կառույցի ղեկավարների հետ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանները նշել են, որ DHKP-C-ի (Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ) զինյալները, ովքեր դատախազության շենքում պատանդ էին վերցրել Բերքին Էլվանի գործը քննող դատախազին, ամբողջ ժամանակահատվածում հեռախոսային կապի մեջ են եղել Հունաստանում գտնվող կառույցի իրենց ղեկավարների հետ։
Ոստիկանները պնդել են, թե պատանդ վերցված դատախազին «սպանել» հրահանգն էլ հենց Հունաստանից է եկել։





























