Աֆղանստանի հարավ-արեւելքում պայթյունի հետեւանքով առնվազն 17 մարդ է մահացել: Պայթյունից վիրավորների թվում է Աֆղանստանի խորհրդարանի անդամ Համայուն Համայունը: Այս մասին հաղորդում է Khaama Press գործակալությունը:
Ըստ առկա տեղեկությունների՝ պայթյունը որոտացել է Հոսթ նահանգի կենտրոն Մաթուն քաղաքում, մի խումբ խաղաղ բնակիչների մոտ, որոնք պատրաստվում էին մասնակցել գործող նահանգապետի դեմ կազմակերպվող ցույցին:
Միաժամանակ, Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով, պայթյունին զոհ է գնացել 20 մարդ, եւս 40-ը վիրավորվել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը:





























