Հայաստանի Կառավարությունը հաստատել է խոշոր արտահանողների շահութահարկի արտոնությունների կարգը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության ապրիլի 2-ի նիստում։
Կառավարության որոշումն ընդունվել է «Շահութահարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո, որի համաձայն՝ ավելի քան 40 մլրդ արտահանում ապահովող ընկերությունները գործող 20 տոկոս շահութահարկի փոխարեն պետք է վճարեն 5 տոկոս, իսկ 50 մլրդ դրամից ավել արտահանում իրականացնող ընկերությունները՝ 2 տոկոս։
Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է բացառապես արտահանող այն ընկերություններին, որոնք չեն իրականացնում լեռնահանքային, ենթաակցիզային, ինչպես նաեւ ոսկերչական արտադրանքների, թանկարժեք քարերի եւ մետաղների արտահանում։
Արտոնություններին կարող են հավակնել ինչպես առանձին արտահանողները, այնպես էլ ձեռնարկություններից կազմված խմբերը։ Սակայն ինչ սկզբունքներով պետք է ստեղծված լինեն այդ խմբերը, ո՛չ օրենքում եւ ո՛չ էլ Կառավարության որոշման մեջ չի նշվում։
Նշենք ավելի վաղ փորձագիտական շրջանակները եւ ընդդիմադիր գործիչները մտահոգություն էին հայտնում, որ օրենքը ընդունվում է որպես երրորդ երկրներից, այդ թվում՝ ՌԴ պատժամիջոցների տակ հայտնված պետություններից Ռուսաստան ապրանք վերարտահանելու միջոց։ Արտահանվող ապրանքի մաքսային արժեքի 75 տոկոսը պետք է կազմի Հայաստանում արտադրվող արտադրանքը։




























