Ռուսական «Գազպրոմն» ու ուկրաինական «Նաֆտոգազը» 2-րդ եռամսյակի ընթացքում գազի մատակարարումների վերաբերյալ պայմանագիր են ստորագրել: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Լրացուցիչ համաձայնագիր է ստորագրվել «ուկրաինական «Նաֆտոգազի» հետ, որը կարգավորում է Ուկրաինա գազի մատակարարումների վերաբերյալ 2009-ին ստորագրված պայմանագրի տեխնիկական հարցերը»,-հայտարարել է Միլլերը:

Նրա խոսքով՝ 2015-ի երկրորդ եռամսյակից «վերցրու եւ վճարիր» կանոնը չի գործի ուկրաինական ընկերության համար: Ուկրաինական կողմի համար գազի գինը կկազմի 247,18 դոլար՝ հազար խմ գազի դիմաց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան «ձմեռային փաթեթի» գործողության ժամանակ Ռուսաստանից գնել է 2,7 մլրդ խմ գազ: