Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ ‪Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 2-ին, Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին ‎Ասլովի հետ եւ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք կարեւորել են բարձրաստիճան փոխայցելությունները, միջկառավարական հանձնաժողովի գործունեության եւ խորհրդարանական շփումների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, մշակութային փոխանակումների խրախուսումը։

Հայաստանի եւ Տաջիկստանի արտգործնախարարները անդրադարձել են միջազգային կառույցներում երկկողմ համագործակցության, ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների անցկացման հարցերին։