«Նաիրիտ» գործարանի ակտիվները ԱՊՀ Միջպետական բանկից ԿԿ Կառավարությանն անցնելու հարցում առաջընթաց կա։ Այս մասին ապրիլի 2-ին կայացած Կառավարության նիստում հայտարարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
«Մենք դիմել ենք ԱՊՀ Միջպետական բանկին՝ խնդրելով բարի կամք դրսեւորել, ներել այդ պարտքը եւ վերադարձնել գրավադրված գույքը՝ հաշվի առնելով, որ գործարանի պարտքը մարելու հավանականությունը զրոյական է, իսկ կուտակած պարտքերը բավական լուրջ են»,- ասել է Ջավադյանը։ Նա նշել է, որ բանկն իր հաշվեկշռից արդեն հանել է ակտիվները, այսինքն՝ շատ հավանական է, որ հարցը դրական լուծում ստանա։
Գործարանի վարկային պարտքը կազմում է 63 մլրդ դրամ, իսկ ընդհանուրը՝ 102 մլրդ դրամ։




























