Հայաստանի Կառավարությունը կարագացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վարկի տրամադրումը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է ապրիլի 2-ին կայացած Կառավարության նիստում։
Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, 2015թ. առաջին կիսամյակում ԼՂՀ կառավարությանը կհատկացվի 21.8 մլրդ դրամ։ Հաշվի առնելով նոր ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել 4-րդ եռամսյակի հաշվին լրացուցիչ 2 մլրդ հատկացնել՝ վարկի տարեկան գումարն անփոփոխ թողնելով։ «Մենք կվերակառուցենք Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերներին անհրաժեշտ օգնությունը, հատկապես, որ մենք դրա հնարավորությունն ունենք»,- նշել է նախարարը։




























